Երևանի կենտրոնի երթևեկը կսահմանափակվի․ ՆԳՆ

26.05.2026, 22:22
Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին, հայտնում են ՆԳՆ-ից
Երևանի կենտրոնի երթևեկը կսահմանափակվի․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին, հայտնում են ՆԳՆ-ից։

«ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները» - նշված է հաղորդագրության մեջ։