Դերասանուհի Ռոզա Դավթյանը ծննդյան օրվա առթիվ գրառում է կատարել
26.05.2026,
17:48
Դերասանուհի Ռոզա Դավթյանը կիսվել է նոր ֆոտոշարքով և գրառում կատարել իր ծննդյան 25 -ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Դերասանուհի Ռոզա Դավթյանը Instagram-յան իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով և գրառում կատարել իր ծննդյան 25- ամյակի առթիվ։
«25 .. Շատ չի ) Քիչ էլ չի … վատ էլ չի։ +Ընտանիք, +Անտանելի սիրելի աշխատանք, +Դուք - ներ էլ կան , բայց -ները +ներով բալանսավորում եմ )», - գրել է դերասանուհին։
Ռոզա Դավթյանը հանրությանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից` մարմնավորվելով գլխավոր հերոսուհու կերպարը։ Նրա կերպարը սիրվեց նաև «Վերջին զանգ» հեռուստասերիալում, որտեղ Ռոզան մարմնավորում էր գլխավոր հերոսուհու` Անգելինայի կերպարը։

