Գագիկ Ծառուկյանը դեմ չէ կոալիցիա ձևավորել ընդդիմադիր ուժերի հետ և բացառել է Փաշինյանի հետ կոմպրոմիսի գնալը

26.05.2026, 18:36
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ դեմ չէ կոալիցիա ձևավորել ընդդիմադիր ուժերի հետ
Գագիկ Ծառուկյանը դեմ չէ կոալիցիա ձևավորել ընդդիմադիր ուժերի հետ և բացառել է Փաշինյանի հետ կոմպրոմիսի գնալը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ դեմ չէ կոալիցիա ձևավորել ընդդիմադիր ուժերի հետ։

Նա նշել է, որ այլ ուժերի հետ ծրագրային քննարկումներ հնարավոր են, եթե կա ընդհանուր համաձայնություն։

«Ես դեմ չեմ, կարող է՝ որոշ ուղղումներ ծրագրի մեջ իրենցն ավելի լավը լինի։ Ես մեծամիտ մարդ չեմ, ես բնական, իրական մարդ եմ. ճիշտը ճիշտ է», - ասաց Ծառուկյանը ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծեց, որ ինքը կընդունի այն ծրագիրը, որը ժողովրդի համար ընդունելի է, անհրաժեշտ է և օգուտ կտա երկրին ու ժողովրդին։

Ծառուկյանը նաև հայտարարեց, որ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի կոմպրոմիս չկա և չի կարող լինել։

2026 թ․-ի հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։