ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան
26.05.2026,
15:56
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ՝ Ջանեթ Ռուբիոյի հետ ժամանեց Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ՝ Ջանեթ Ռուբիոյի հետ ժամանեց Հայաստան։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ այսօր կկայանա նրանց հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

