Հայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում

27.05.2026, 12:51
Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Հայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 27–28–ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում, զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, հնարավոր են անբարենպաստ ելքեր», – նշվում է հաղորդագրության մեջ։