Առյուծիկի անակնկալը․ ինչ է սպասվում երեխաներին Հունիսի 1-ին Երևանում (ՎԻԴԵՈ)
27.05.2026,
12:13
Հունիսի 1-ին Կարապի լճում ու Հյուսիսային պողոտայում տոնական մթնոլորտ կլինի․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախատեսված են տոնական միջոցառումներ։
«Մոտենում է տարվա ամենագունավոր, ամենաուրախ ու ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, և այդ օրվա գլխավոր հերոսը քաղաքի պահապան ու բոլորի սիրելի Առյուծիկն է։ Հունիսի մեկին՝ 12:00-18:00-ն հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտա՝ միասին ժամանակ անցկացնելու և խաղալու։ Իսկ օրը կավարտվի հատուկ անակնկալով․ 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք… Սպասում ենք բոլորիդ», – նշվում է հաղորդագրության մեջ։

