«Արարատցեմենտը» պետականացնում ենք, դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն․ Փաշինյանը՝ Ծառուկյանին

28.05.2026, 16:35
Պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, ասել է Փաշինյանը
«Արարատցեմենտը» պետականացնում ենք, դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն․ Փաշինյանը՝ Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օտարերկրյա գործակալ է և օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակում։

«Մի հատ խելքդ գլուխդ հավաքի, մի հատ քեզ հաշիվ տուր՝ դու ով ես ընդհանրապես և ում հետ ես խոսում, հանցագործ։ Քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ։ Պատրաստվի՛ր, «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և այդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու՝ Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվիր, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը: Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ »,-ասել է Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ «Արարատցեմենտ» գործարանը ենթակա է պետականացման, և առաջիկայում գործարանում կնշանակվի կառավարիչ:

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտնել է 2002 թվականին ընկերության սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված խախտումների և Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում ներկայացնելու մասին։