Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում երթևեկը կդադարեցվի Հունիսի 1–ի միջացոռումների կապակցությամբ
30.05.2026,
15:39
Հունիսի 1–ին երթևեկությունը կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցներում և վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Բացի այդ, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Գևորգ Չաուշի անվան հրապարակում հունիսի 1-ին նախատեսվում է անցկացնել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական լայնամասշտաբ միջոցառում, որի շրջանակներում մայիսի 31-ին ժամը 24:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 23:00 կսահմանափակվի վերոնշյալ փողոցների երթևեկությունը:

