ՌԴ ԱԽ քարտուղարը նախադրյալներ չի տեսնում Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դուրսբերման համար
28.05.2026,
20:50
Ռուսաստանում Հայաստանի ռազմաբազայի դուրսբերման համար նախադրյալներ չկան, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրսբերման համար նախադրյալներ չկան։
«Ինչ վերաբերում է ռուսական բազային, այն ապրում է, աշխատում է, գործում է, և մենք առայժմ ոչ մի նախադրյալ ու սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»,- նշել է նա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Անվտանգության առաջին միջազգային համաժողովում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

