Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

30.05.2026, 15:35
Երևանի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 29-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 60-ամյա Լուսինե Ս․-ն է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։