Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը Միքայել Վարդանյանի 127 մլն. դրամ աջակցության շնորհիվ համալրվել է վերջին սերնդի գերժամանակակից բազմաթիվ բժշկական սարքավորումներով

01.06.2026, 10:18
Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով
Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը Միքայել Վարդանյանի 127 մլն. դրամ աջակցության շնորհիվ համալրվել է վերջին սերնդի գերժամանակակից  բազմաթիվ բժշկական սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:

1

Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում:

2

Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ: Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ:

3