Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

01.06.2026, 10:09
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 1-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ն.Շենգավիթ 1-15 փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։