Վաղվանից Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չեն լինի․ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
01.06.2026,
13:16
Վաղվանից Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չեն լինի, հայտարարել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղվանից Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չեն լինի, հայտարարել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա հայտնեց, որ Երևան բերված 45 նոր տրոլեյբուսներից 30-ն արդեն դուրս է բերվել գիծ, իսկ 15 տրոլեյբուս վաղվանից արդեն վերջնականապես գիծ դուրս կգա։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին կառավարության աջակցությամբ գնված 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներն ամբողջությամբ հասել էին Երևան։

