Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է Երևանում Honda–ն դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվում սյանն ու բռնկվում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մայիսի 31-ին Երևանի Շիրակի փողոցում «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով բռնկվել է։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, մայիսի 31-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ թիվ 78 հասցեի դիմաց, «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենանայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութը՝ shamshyan.com–ի

