Հունիսի 2-6-ը կանցկացվի Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը

01.06.2026, 19:25
Այս տարի ևս փառատոնը կներկայանա բացառիկ ծրագրով
Հունիսի 2-6-ը կանցկացվի Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 2-6-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Այս տարի ևս փառատոնը կներկայանա բացառիկ ծրագրով: Հունիսի 2-ին և 3-ին Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։ Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին», - նշված է հայտարարության մեջ։

Քաղաքապետարանից հիշենում են, որ փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին և այս տարիների ընթացքում միջազգային ճանաչում ու հանրային հնչեղություն է ստացել՝ դառնալով մայրաքաղաքի ամենասպասված ու գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը: Փառատոնի շնորհիվ Երևանը վերածվել է միջազգային բալետային արվեստի կարևոր հարթակի, որը համախմբում է աշխարհահռչակ թատրոնների, բալետմայստերների, արտիստների ու ստեղծագործական խմբերի։

Փառատոնին մասանկցել են Մոսկվայի «Մեծ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան», Բորիս Էյֆմանի ակադեմիական բալետային հռչակավոր թատրոնները, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը, նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Փառատոնն անցկացվում է բացօթյա և հազարավոր մարդկանց հնարավորություն տալիս անվճար վայելելու բալետային բարձրարվեստ ներկայացումներ: