Որտե՞ղ և ե՞րբ կանցկացվի 2026թ․ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը
01.06.2026,
21:07
«Ոսկե գնդակ» ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2026 թվականին կնշի իր հիմնադրման 70-ամյա հոբելյանը,
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ոսկե գնդակ» ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2026 թվականին կնշի իր հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որի առթիվ արարողությունն առաջին անգամ կանցկացվի Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում, հայտնում է UEFA.com-ը։
Հոբելյանական՝ 70-րդ հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 26-ին։
«Ոսկե գնդակը», որը հիմնադրվել է France Football ամսագրի կողմից 1956 թվականին և համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր ու նշանակալի անհատական պարգևը։
Մրցանակը, որն ամեն տարի հանձնվում է France Football-ի կողմից, 2024 թվականից ի վեր կազմակերպվում է ՈւԵՖԱ-ի հետ համատեղ: Այս միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. դա հարգանքի տուրք է անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզին, որը 70 տարի առաջ դարձավ պարգևի առաջին մրցանակակիրը:
Անգլիայի և Միացյալ Թագավորության մայրաքաղաքում անցկացնելով հոբելյանական արարողությունը` «Ոսկե գնդակը» շարունակում է ընդլայնել իր սահմանները և էլ ավելի է ամրապնդում համաշխարհային ճանաչում ունեցող ու հեղինակավոր բրենդի իր կարգավիճակը: