Ալեն Սիմոնյանը ցավում է, որ չի կարողացել մասնակցել Ադրբեջանում կայացած համաժողովին (ՎԻԴԵՈ)
02.06.2026,
10:25
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ չի կարողացել մասնակցել Ադրբեջանում կայացած համաժողովին․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ չի կարողացել մասնակցել Ադրբեջանում կայացած համաժողովին։
«Հրավերի պարագայում ես հարմար առիթի դեպքում կայցելեմ և կհրավիրեմ մեր բոլոր հարևան երկրների ներկայացուցիչներին ՀՀ այցելելու», - ասել է Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ։
ԱԺ նախագահը հայտնել է, որ վերջերս Ադրբեջանում համաժողով էր անցկացվում, և իր գործընկերը նրան հրավեր էր ուղարկել։
«Բայց ցավոք սրտի, քարոզարշավի պատճառով ես մերժել եմ այդ համաժողովին մասնակցել», - նշել է Սիմոնյանը։

