Հենրիխ Մխիթարյանն այսօր կայցելի «Փյունիկի» ակադեմիա (ՎԻԴԵՈ)
19.06.2026,
15:44
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր կայցելի «Փյունիկի» մազրադպրոց․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր կայցելի «Փյունիկի» մազրադպրոց։
Ակադեմիան այս առթիվ տեսանյութ է հրապարակել նախապատրաստական աշխատանքներից։
«Պատրաստվում եմ հատուկ օրվան», - գրված է տեսանյութին կից։
Ակադեմիայից հայտնում են, որ օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր՝ կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված նրա ճանապարհին, և հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի ու ֆուտբոլային ուղու մասին։

