Երևանի չորս վարչական շրջաններում նախորդ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

19.06.2026, 15:38
Ազոտի երկօքսիդի պարունակության նորման գերազանցվել է Երևանի մեկ վարչական շրջանում
Երևանի չորս վարչական շրջաններում նախորդ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 10-16-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հունիսի 10-11-ը և 14-15-ը,

  • Շենգավիթում` հունիսի 14-ին,

  • Արաբկիրում՝ 10-ին և 13-14-ը,

  • Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հունիսի 16-ին,

  • Արաբկիրում՝ չի գերազանցել,

  • Նոր Նորքում` չի գերազանցել,

  • Շենգավիթում՝ չի գերազանցել։