Ամառը նոր է սկսվում․ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

19.06.2026, 10:27
Վաղը Երևանում և Արարատյան դաշտում սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Ամառը նոր է սկսվում․ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները, հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի», - գրել է Ազիզյանը Facebook-յան իր էջում։

Նա նշել է, որ շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։