Հայաստանում գրանցվել է վեց ջերմաստիճանային ռեկորդ

21.06.2026, 12:07
Հայաստանում նախօրեին գրանցվել է վեց ջերմաստիճանային ռեկորդ
Հայաստանում գրանցվել է վեց ջերմաստիճանային ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերն Լևոն Ազիզյանը Facebook–յան իր էջում։

Ժամը 15:00-ի դրությամբ նախորդ ռեկորդային ցուցանիշները գերազանցվել են հետևյալ կայաններում․

  •     Արմավիր՝ +37.8°C (նախկին ռեկորդ՝ +37.5°C, 2021թ.)

  • Հանքավան՝ +25.1°C (նախկին ռեկորդ՝ +24.6°C, 2015թ.)

  • Հրազդան՝ +28.2°C (նախկին ռեկորդ՝ +28.0°C, 2021թ.)

  • Շորժա՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +26.0°C, 2021թ.)

  • Մարտունի՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +27.6°C, 1941թ.)

  • Սևան լճային՝ +26.4°C (նախկին ռեկորդ՝ +25.3°C, 1974թ.)

«Հետաքրքիր է չէ մեր կլիման իր կտրուկ փոփոխություններով․ ընդամենը մեկ օր առաջ հանրապետության շատ շրջաններում եղանակը բավական զով էր, իսկ այսօր արդեն մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ», – նշել է Ազիզյանը։