Հայաստանի չորս քաղաքներում նախորդ շաբաթ փուշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
19.06.2026,
20:25
Հայպետհիդրոմետը ներկայացրել է Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-13-ը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-13-ը (2026թ․)։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
- Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-11-ը և 13-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունսիի 8-ին և 12-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 13-ին։
- Արարատ քաղաքում՝ հունիսի 8-9-ը և 11-ին:
- Գյումրի քաղաքում՝ հունիսի 8-12-ը։
- Հրազդան քաղաքում՝ հունիսի 13-ին։

