Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

19.06.2026, 12:10
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մինչև ժամը 19.00, երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։