Այդ գործընթացը վաղուց է տեղի ունեցել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման վերաբերյալ Կարապետյանի հայտարարությունների մասին

18.06.2026, 17:05
Փաշինյանը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կոչը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և հետընտրական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ
Այդ գործընթացը վաղուց է տեղի ունեցել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման վերաբերյալ Կարապետյանի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանի կոչը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և հետընտրական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ։

«Համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի», -լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ ընդդիմադիր տարբեր ուժեր փաստացի գործում են որպես մեկ միասնական ամբողջություն։

« Այդ ուժերը նույն ուժն են՝ նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող», -ասել է վարչապետը։

Փաշինյանը չի հստակեցրել, թե հատկապես որ քաղաքական ուժերին նկատի ունի և որ կենտրոնն է համակարգում նրանց գործունեությունը։