Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

18.06.2026, 10:16
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի, Ավանեսով փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։