Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանում Ղարաբաղի դրոշների առկայությունը պատերազմի սպառնալիք է
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովում Ղարաբաղի դրոշների առկայությունը պատերազմի սպառնալիք է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրների խորհրդարանում պատերազմի սպառնալիք է։ Ես արդեն ասել եմ այդ խոսույթները 300 հազար ադրբեջանցիների և այլն, մեք ոնց ենք փակում։ Մենք ասում ենք՝ այն էլ չկա, այն էլ չկա։ Երբ դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, իրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը։ Ու հետո դժվար է որոշել` ով առաջինը ինչ ասաց, ով հետո ինչ ասաց», - նշել է Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն ունի իր ճշմարտությունը, Ադրբեջանն` իր։
«Առաջինն ով ասաց, առաջինն ինչ արեց, առաջինն ով կրակեց, առաջինն ով սպանեց։ Պարզ է, որ մենք մեր ճշմարտությունն ունենք ու հավատում ենք այդ ճշմարտությունը, բայց իրենք իրենց ճշմարտությունն ունեն, որին հավատում են։ Խաղաղությունը սրա մասին է», - ասել է Փաշինյանը։

