Ես կրքոտ հռետոր եմ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

18.06.2026, 13:46
Ես կրքոտ հռետոր եմ։ Եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու, – հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
Ես կրքոտ հռետոր եմ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հրապարակումներին, թե ինքը կորցնում է ինքնատիրապետումը, և հայտարարել, որ միշտ այդպես է խոսում։

«Ես կրքոտ հռետոր եմ։ Եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` ինքն այդպես է խոսում և հաղորդակցվում։

«Այդ թեմաները շատ կարևոր, օրգանիկ թեմաներ են։ Ես այդ թեմաներով ապրում եմ։ Սա ինձ համար քաղաքական ներկայացում չէ, սա կյանք է, որը ես ապրում եմ», - նշեց վարչապետը։