58–ամյա Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
18.06.2026,
14:36
1968 թվականին ծնված Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Կարեն Սարգսյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Մեղրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 112», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

