Փամբակ գետում 13–ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված է 125 փրկարար
18.06.2026,
12:20
Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13–ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13–ամյա աղջկա որոնողական աշխատանքները։
Ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

