Չգերազանցել 60 կմ/ժ –ն․ նոր լուսանկարահանող սարք է տեղադրվել
19.06.2026,
21:15
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու 2/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, հայտնում են ՆԳՆ–ից։
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Լուսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 22-ից։
ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

