Էլինա Ավանեսյանը հաղթել է Խորվաթիայի մայրաքաղաքում կայացած ITF W100 մրցաշարում

15.06.2026, 21:45
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Խորվաթիայում կայացած «W100 ITF Zagreb Ladies Open» մրցաշարի հաղթող
Էլինա Ավանեսյանը հաղթել է Խորվաթիայի մայրաքաղաքում կայացած ITF W100 մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Խորվաթիայում կայացած «W100 ITF Zagreb Ladies Open» մրցաշարի հաղթող։

Եզրափակչում Ավանեսյանը 6:1, 6:3 հաշվով հաղթել է շվեդուհի Կայսա Ռինալդո Պերսոնին, հայտնում է խորվաթական «Jutarnji» մարզական թերթը։

Ավանեսյանի համար սա առաջին տիտղոսն է ավելի քան երեք տարվա ընդմիջումից հետո և վեցերորդ հաղթանակը Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում։