Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

02.06.2026, 14:08
Հայաստանի հավաքականում 16 մարզիկ է ընդգրկվել
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Եվրոպայի առաջնության  կրկնակի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար, վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Մոնակոյում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության, Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ և 5000 մ վազքատարածություններում:

Հայաստանի հավաքականում 16 մարզիկ է ընդգրկվել: