Երևանի բալետային փառատոնի օրերին կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ

02.06.2026, 13:45
Երևանի բալետային փառատոնի օրերին կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից
Երևանի բալետային փառատոնի օրերին կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի բալետային փառատոնի օրերին կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

««Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոն»-ի օրերին՝ հունիսի 2,3, 5, 6, ներկայացումների ավարտից հետո, Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հունիսի 2-6-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։

«Այս տարի ևս փառատոնը կներկայանա բացառիկ ծրագրով: Հունիսի 2-ին և 3-ին Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։ Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին», - հայտում են Երևանի քաղաքապետարանից։