Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
02.06.2026,
12:56
ունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
«Նախաքննությունը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դի։

