Կաթն ու Հայաստանի առողջ ապագան. ինչպես են սմարթ-ֆերմաների բարձր տեխնոլոգիաները փոխում նոր սերնդի սննդի մշակույթը (ՖՈՏՈ)

02.06.2026, 11:42
Երևանում հանդիսավորությամբ նշվել է Կաթի միջազգային օրը՝ տոնը միավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ․ ՖՈՏՈ
Կաթն ու Հայաստանի առողջ ապագան. ինչպես են սմարթ-ֆերմաների բարձր տեխնոլոգիաները փոխում նոր սերնդի սննդի մշակույթը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հանդիսավորությամբ նշվել է Կաթի միջազգային օրը՝ տոնը միավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ։

Միջոցառումն անցկացվել է «Երեմյան» գործարանում և համախմբել տասնյակ դպրոցականների ու ուսանողների, որոնց համար կազմակերպիչները պատրաստել էին ճանաչողական ծրագիր՝ կաթի օգտակարության, առողջ սննդակարգի և արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների մասին։

«Երեմյան» ընկերությունների խումբը տարիներ շարունակ Կաթի օրը Հայաստանում խորագրով հանդես է գալիս հանրայնացման նախաձեռնությամբ՝ երիտասարդ սերնդի շրջանում առաջ մղելով առողջ սննդակարգի, կաթի օգտագործման և գազավորված ու շաքարային ըմպելիքներից հրաժարվելու մշակույթը։

Եզակի արտադրանք և կարևոր առաքելություն

Еремян

«Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի բարձր որակը։

«Մեկ ամիս առաջ Հայաստանում «Երեմյան» կաթնամթերքի եզակի գործարանը կրկին հաստատեց սննդամթերքի անվտանգության FSSC 22000 միջազգային սերտիֆիկացումը»,- հայտնել է Երեմյանը։

Նա կոչ է արել հիշել, որ մեր ամենօրյա սննդակարգում ներառված կաթնամթերքն ու մսամթերքը ֆերմերների շարունակական և նվիրված աշխատանքի արդյունքն են։

Կաթը ներդրում է Հայաստանի ապագայում

Еремян

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և հատուկ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Սանկար Դատան նշել է, որ Կաթի միջազգային օրը հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու կաթնամթերքի դերը սննդի, պարենային համակարգերի, գյուղատնտեսության և համայնքների կյանքում։

Նա շնորհակալություն է հայտնել «Երեմյան» ընկերությունների խմբին և բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանում կաթի սպառման մշակույթի զարգացմանը։

Նրա խոսքով՝ կաթը և ճիշտ սնունդը առողջության, տնտեսական զարգացման, մարդկային կապիտալի ձևավորման և երեխաների բարեկեցության գրավականն են։

«Կաթը սննդակարգի կարևոր մասն է. այն պարունակում է բարձրորակ սպիտակուց և կալցիում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի աճի, զարգացման և առողջության համար»,- ասել է Դատան։

Еремян

Նա հիշեցրել է, որ անվտանգ սննդամթերքն ունի առանցքային նշանակություն։ ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության հետազոտության տվյալներով՝ երկրում յուրաքանչյուր երրորդ դպրոցականն ունի ավելորդ քաշ կամ գիրություն։

«Խոսքը միայն մարմնի զանգվածի մասին չէ, այլ մեր երեխաների առողջության, քանի որ մեծանում է դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Պատճառների թվում են անառողջ սնունդը, շաքարի, աղի և վնասակար ճարպերի բարձր պարունակությամբ մթերքների ու ըմպելիքների օգտագործումը։ Եվ մեզնից յուրաքանչյուրը, որը մասնակցում է այս միջոցառմանը, ունի ընդհանուր պատասխանատվություն»,- նշել է նա։

Դատան ընդգծել է, որ երեխաների սննդի մեջ կատարվող ներդրումները ներդրումներ են Հայաստանի ապագայում. առողջ երեխաներն ավելի լավ են սովորում, մեծանում են ավելի ուժեղ և դառնում ավելի պատրաստված մեծահասակներ։

Կաթը առողջ սննդակարգի անբաժանելի մասն է

Еремян

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել «Երեմյան» ընկերությունների խմբին տոնը կազմակերպելու համար։

«Այսօր ցանկանում եմ հիշեցնել, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է առողջ ապրելակերպից։ Կարևոր գործոն է ճիշտ սնունդը։ Հենց կաթն է հանդիսանում առողջ սննդակարգի անբաժանելի մասը։ Ուստի ներդրումները առողջ սննդի մեջ ներդրումներ են ապագայում»,- ասել է Մնացականյանը։

 Տեխնոլոգիաներ հանուն պարենային անվտանգության

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը նշել է, որ անասնաբուծությունը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի պարենային անվտանգության համակարգում։

Նա ընդգծել է «Երեմյան» ընկերությունների խմբի ներդրումը, որը տնօրինում է Հայաստանում խոշորագույն սմարթ-ֆերման և արտադրությունը կազմակերպում է առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ։

Առողջ, բնական և անվտանգ կաթ

Еремян

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում «Առողջ, բնական, անվտանգ. հանրային առողջություն և սպառողական վարքագիծ» թեմայով։

«Երեմյան» ընկերությունների խմբի գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը նշել է, որ կաթի բարձր որակն ապահովվում է պրոֆեսիոնալների աշխատանքի, ճիշտ սննդակարգի և կենդանիների առողջության շնորհիվ։ «Երեմյան» սմարթ-ֆերմայում բոլոր գործընթացները կազմակերպվում են միջազգային ստանդարտներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Կաթի բարձր որակն ու անհրաժեշտ քանակն ապահովվում են պրոֆեսիոնալների աշխատանքի և առողջ կենդանիների ճիշտ սննդակարգի հաշվին։ «Երեմյան» սմարթ-ֆերմայում բոլոր գործընթացները կազմակերպվում են միջազգային ստանդարտներով՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Խաչատրյանն ընդգծել է, որ ձեռնարկությունում գործում է կաթի և կաթնամթերքի որակի մշտական վերահսկողություն, իսկ լաբորատոր հետազոտություններն անցկացվում են միջազգային չափանիշներին համապատասխան։

Նա նաև հիշեցրել է, որ անվտանգ կաթնամթերք ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել պիտակին, բաղադրությանը, ներկանյութերի, կոնսերվանտների և համի ուժեղացուցիչների առկայությանը կամ բացակայությանը, ինչպես նաև գույնին, հոտին, համին և փաթեթավորման ամբողջականությանը։ Նախապատվությունը պետք է տալ ստուգված և լիցենզավորված արտադրողներին։

Սննդաբան Անի Ահոյանն ընդգծել է, որ կաթը հատկապես կարևոր է երեխաների համար, քանի որ պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուց, կալցիում և ֆոսֆոր։ Նրա խոսքով՝ կաթնամթերքից ամբողջությամբ հրաժարվելը ճիշտ մոտեցում չէ։

Ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը նշել է, որ կաթը և կաթնամթերքն օգնում են մկանների վերականգնմանը մարզումներից հետո։

Մայրիկ-ինֆլուենսեր Աստղիկ Ալավերդյանն ասել է, որ ճիշտ ապրելակերպն աստիճանաբար ավելի տարածված է դառնում, սակայն երեխաների համար գլխավոր օրինակը մնում են ծնողները։

Նրա խոսքով՝ երեխայի համար օրվա ճիշտ սկիզբը լիարժեք նախաճաշն է, որը ներառում է կաթնամթերք։ Երեխաների մոտ օգտակար սննդային վարքագիծ կարելի է ձևավորել՝ կաթնամթերք ավելացնելով այն ուտեստների մեջ, որոնք նրանք սիրում են։

«Երեմյան» արտադրանքի եզակիությունը

Еремян

«Երեմյան» ընկերությունների խումբը գյուղատնտեսական ուղղությունը սկսել է զարգացնել 2019 թվականին, որպեսզի իր ռեստորաններն ապահովի բարձրորակ կաթնամթերքով։ Դրա համար Ջերմուկում ստեղծվեց ընկերության առաջին ժամանակակից սմարթ-ֆերման։

2020 թվականին՝ COVID-19 համավարակի ժամանակ, երբ ռեստորանների աշխատանքը կասեցված էր, ընկերությունն ընդամենը 15 օրում կաթնամթերքը դուրս բերեց շուկա։ Այն շատ արագ դարձավ պահանջված, և համավարակից հետո ուղղությունը շարունակեց զարգանալ։

2022 թվականին ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը և «Երեմյան Ֆարմը» ստորագրեցին համաձայնագիր արտադրական ամբողջական ցիկլի զարգացման մասին։

2023 թվականին Տաշիրում բացվեց Հայաստանում խոշորագույն ժամանակակից տոհմային ֆերման՝ նախատեսված 2500 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային անասունների, այդ թվում՝ 1500 կթու կովերի համար։ Այսօրվա դրությամբ ընկերությունը ստացել է 28 միլիոն լիտր կաթ, տարեկան մշակում է 1200 հեկտար հողատարածք, արտադրել է 50 հազար տոննա կեր և կառուցել 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական օբյեկտներ։

Արտադրությունն աշխատում է «սերմից սեղան» հայեցակարգով. ընկերությունը վերահսկում է ամբողջ գործընթացը՝ կերի աճեցումից և կենդանիների խնամքից մինչև կթում, վերամշակում, շշալցում և արտադրանքի մատակարարում վաճառակետեր։

«Երեմյան» կաթնամթերքի գործարանում թողարկվում է ավելի քան 60 անուն արտադրանք։ Գործարանը ներառում է արտադրական, պահեստային և սառնարանային տարածքներ, լաբորատորիաներ և R&D (հետազոտությունների և զարգացման) կենտրոն, իսկ դրա պոտենցիալ հզորությունը կազմում է օրական մինչև 150 հազար լիտր կաթ։ Ձեռնարկությունը սերտիֆիկացված է սննդամթերքի անվտանգության միջազգային FSSC 22000 ստանդարտով։

Ընկերության ձեռքբերումների թվում են Գինեսի ռեկորդը, Ա կարգի կաթի և մանկական կաթի սերտիֆիկատները, ինչպես նաև սեփական մշակումները, ներառյալ ըմպելի և ուտելի չիչխանի յոգուրտները։

Սոցիալական պատասխանատվության շրջանակում «Երեմյան»-ն իրականացնում է «Կաթ դպրոցներին» ծրագրերը, կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի գործարան դպրոցականների և ուսանողների համար, անցկացնում է Farm Fest գյուղատնտեսական փառատոնը և այլ նախաձեռնություններ։