Դա մեր պահանջն է եղել. Սիմոնյանը՝ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի հանձնման մասին
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը (խմբ.՝ 2021 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը) բացատրել է պետական սահմանի դեմարկացիայով (սահմանազատմամբ)։
Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։ Վերջինս գործող իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ և հարցրել Սիմոնյանին, թե ում պահանջով է հանձնվել Գորիս-Կապան ճանապարհը։
«Դա մեր պահանջն է։ Այո՛, մեր պահանջն է եղել։ Դա ճանապարհի հանձնում չէ, դա սահման վերհանել է», — հայտարարել է Սիմոնյանը։
Գրիգորյանի ճշտող հարցին, թե երբ է այդ հատվածում սահմանազատում իրականացվել և որ կանոնակարգի հիման վրա, Սիմոնյանը հայտարարել է, որ դա Հայաստանի տարածք չէ։
Նույն բանավեճի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հիշեցրել է Սիմոնյանի նախկին հայտարարությունները ղարաբաղյան հարցի վերաբերյալ և հայտարարել, որ ներկայիս իշխանությունները 2018 թվականին մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները։

