ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին

22.06.2026, 10:17
Սահմանադրական դատարանը ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին
ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սահմանադրական դատարանը ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին, հայտնում են ՍԴ–ից։

Նշվում է, որ Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը:

«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: