Սև ծովից ցիկլոն է մոտենում. սպասվում են անձրևներ, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով (ՎԻԴԵՈ)
23.06.2026,
10:32
Վաղը Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում են անձրևներ, կարկուտ․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղը` հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ», - ասաց Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նրա խոսքով` այդ ցիկլոնն իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի 4-5 աստիճանով։

