Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open–ի բացարձակ հաղթող

23.06.2026, 10:06
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open–ի բացարձակ հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Դասական շախմատում Զավենը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, իսկ կայծակնային շախմատի մրցաշարում՝ 8 հնարավորից 8 միավոր: