Դալարիկի մոտ բախվել են դիզվառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը․ կա տուժած
23.06.2026,
13:16
Արմավիրի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու են դիզվառելիք տեղափոխող բեռնատարը, մեկ անձ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

