Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանատունը ցանկ է հրապարակել

25.06.2026, 19:07
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանատունը ցանկ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։ 

Դեսպանատան Facebook–յան էջում նշվում է, որ նախքան P տեսակի վիզայի համար դիմելը անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված I-129 միջնորդագրի ձևը։ 

• Ձեզ հետ հարցազրույցի բերեք ձեր I-797 ձևը (հաստատման ծանուցագիր) 

• Կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք է ունենա առանձին միջնորդագիր և չի կարող ընդգրկվել գլխավոր մասնակցի միջնորդագրում։ 

• Նախքան հարցազրույցի ներկայանալը համոզվեք, որ ձեր միջնորդագրի տվյալները ճիշտ են։