Հզոր ձնաբծեր՝ 2800 մ բարձրության վրա․ Սուրենյանը բացառիկ կլիմայական երևույթի տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
25.06.2026,
11:21
Սուրենյանը բացառիկ կլիմայական երևույթի տեսանյութ է հրապարակել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում հրապարակել է բացառիկ կլիմայական երևույթի տեսանյութ։
«Բացառիկ կլիմայական երևույթ, երբ 2800մ բարձրության վրա հունիսի 25-ի դրությամբ առկա են նման հզորությամբ ձնաբծեր», – գրել է Սուրենյանը տեսանյութին կից։
Նա նաև նշել է, որ ջրի ջերմաստիճանը +4 աստիճան է։

