Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին․ ջրասուզակը՝ Փամբակում խեղդված քույրիկների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ՓԾ-ն տեսանյութ է պատրաստել ջրասուզակ Վահե Մելքոնյանի՝ որպես փրկարարի առաքելության ու ծառայողի ապրումների մասին:
«Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,-ասել է նա՝ պատմելով Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Հունիսի 23–ին էլ հայտնաբերվել էր 13 տարեկան քույրիկի մարմինը։

