ՔԿ–ից հայտնել են «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալման մասին
24.06.2026,
10:44
Չալաբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 24-ի առավոտյան ձերբակալվել է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
«Չալաբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում»,- նշել է Ավդալյանը:
Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

