Շուրջ 6 ամսով փակվելու է Էրեբունու ճանապարհահատվածներից մեկի երթևեկությունը
24.06.2026,
18:03
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ճանապարհահատվածներից մեկի երթևեկությունը փակվելու է շուրջ 6 ամսով
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ճանապարհահատվածներից մեկի երթևեկությունը փակվելու է շուրջ 6 ամսով։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:

