«Իմ քվեարկությունը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով». Փաշինյանը՝ ԱԺ նոր նախագահի ընտրության մասին

25.06.2026, 13:14
Փաշինյանն անդրադարձել է Ազգային ժողովի նոր նախագահի ընտրության շուրջ ընթացող քննարկումներին
«Իմ քվեարկությունը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով». Փաշինյանը՝ ԱԺ նոր նախագահի ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ազգային ժողովի նոր նախագահի ընտրության շուրջ ընթացող քննարկումներին և հայտնել, որ այս հարցում իր սեփական մոտեցումները չի հայտնի։

Նա նշեց, որ այսօր տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ, որտեղ որոշում է կայացվելու, թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, որից հետո կլինի հանրային իրազեկում։

«Ես իմ քվեակությւոնը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները»,- նշեց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։