Երևանի կենտրոնում հետախուզվող է ձերբակալվել․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ (ՎԻԴԵՈ)

25.06.2026, 16:07
Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ․ ՎԻԴԵՈ
Երևանի կենտրոնում հետախուզվող է ձերբակալվել․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 19-ին։

Ժամը 16.20-ին մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։