Շուրջ 9կգ թմրամիջոց է հանվել ապօրինի շրջանառությունից․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

26.06.2026, 12:25
34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 9 կգ թմրամիջոց․ ՎԻԴԵՈ
Շուրջ 9կգ թմրամիջոց է հանվել ապօրինի շրջանառությունից․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործընկերների և Կոտայքի մարզի պարեկների հետ։

Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով հունիսի 23-ին Ջրվեժ-Առինջ ճանապարհին ձերբակալվեցին և նրանցից մեկի կողմից շահագործվող «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչներ՝ 33 և 34-ամյա տղամարդիկ։

34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 9 կգ մարիխուանա, որը ըստ նախնական տեղեկությունների պետք է իրացներ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։