Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. երկրորդ նախագահից կբռնագանձվի 120․000 դրամ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Քոչարյանը Սիմոնյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել 2025թ․–ի հունիսի 14–ին Facebook–ում և Telegram–ում իր արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող Սիմոնյանի կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները։
Դատարանի որոշմամբ` Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի կբռնագանձվի 120,000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար: Մնացած մասով դատական ծախսերի հարցը դատարանը համարել է լուծված:
Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

