Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

03.06.2026, 11:50
Փաշինյանն ու Էրդողանը մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ 

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ 

Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։